+374 95 271 571

Աշխատանքային ժամեր

10:00–19:00

Երազած ապրելակերպը՝ ձեռքբերված որոշմամբ:

«Անահիտ» բնակելի թաղամասը նախագծված է լիարժեք ընտանեկան կյանք ապահովելու համար՝ շեշտադրելով թե՛ հարմարավետությունը, թե՛ կյանքի որակի բազմազանությունը։ Նախագծի հիմքում ընտանիքներն են։ Պատահական չէ, որ թաղամասը կրում է մայրության հայոց հնագույն աստվածուհու՝ Անահիտի անունը։ Այդ ոգեշնչող անունը բերում է սեր, խնամք ու խաղաղություն՝ դարձնելով այս վայրը ոչ միայն բնակության վայր, այլ մի միջավայր, որտեղ ապրում են արժեքներով ու ջերմությամբ։ Թաղամասը ներառում է նորաոճ ճարտարապետական լուծումներով 14 մասնաշենք, շուրջ 20,000 քմ կանաչապատ տարածք, ստորգետնյա կայանատեղի, դպրոց, մանկապարտեզ, ինչպես նաև խաղահրապարակներ՝ տարբեր տարիքային խմբերի համար։ Այն կառուցված է անվտանգության և զարգացման հավասարակշռության սկզբունքով։ Թաղամասը միավորում է հարմար տեղակայումը և ընտանեկան անվտանգությունը՝ դարձնելով այն իսկապես առանձնահատուկ վայր՝ ապրելու, մեծանալու և ապահով միջավայրում երեխաներ մեծացնելու համար։ Թաղամասի բակերը խաղաղ ու անվտանգ են՝ առանց մեքենաների շարժի։ Կայանումը կազմակերպված է ստորգետնյա ավտոկայանատեղիում։

14

Մասնաշենք

ստեղծված նորաոճ և ֆունկցիոնալ ճարտարապետական սկզբունքներով

2029

I եռամսյակ

շին․ ավարտ

860

Մեքենայի տեղ

ստորգետնյա ավտոկայանատեղիներում

8

Հարկ

բնակելի հարկերի բարձրություն ՝ 3․3 մ

Քաղաքի սրտում ՝ բնությանն ավելի մոտ

«Անահիտ» թաղամասը գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ հենց գլխավոր ճանապարհի վրա։ Այն տեղակայված է խաղաղ և մաքուր միջավայրում՝ հեռու մայրաքաղաքի աղմուկից։ Թաղամասից բացվում են հրաշալի տեսարաններ՝ դեպի վեհաշուք Արագած լեռը, հմայիչ Արա լեռը և խորհրդանշական Արարատը։ Իսկ մայրամուտներն այստեղ չեն կրկնվում․ ամեն օրը փակվում է նոր գույնով ու նոր զգացողությամբ։ Թաղամասի դիրքը ապահովում է արագ և հարմար կապ ինչպես Երևանի, այնպես էլ մարզի այլ հատվածների հետ։ Քաղաքի սրտում լինելը նշանակում է՝ միշտ հասանելի լինել կարևոր ուղղություններին, իսկ բնության գրկում ապրելը՝ վայելել հանգիստ, առողջ և որակյալ առօրյա։

Միջավայր, որտեղ կյանքը ներդաշնակ է

«Անահիտ» թաղամասը նախատեսված է լիարժեք կյանքի և հանգստի համար՝ հարմարեցված տարբեր սերունդների պահանջներին։ Այստեղ իրենց տեղը կգտնեն թե՛ երեխաներ ունեցող ընտանիքները, թե՛ տարեցներն ու երիտասարդ ակտիվ մարդիկ, ովքեր գնահատում են խաղաղ միջավայրն ու ընտանիքին նվիրված առօրյան։
Թաղամասում նախատեսված բնակարանները հարմար են ինչպես մշտական բնակության, այնպես էլ ընտանեկան հանգստի, տոնական պահերն անցկացնելու համար։Սա այն թաղամասն է, որտեղ տունը դառնում է ընտանիքի պատմություն։

Ներքին միջավայր

«Անահիտ» թաղամասը ձևավորվում է մի վայրում, որտեղ բնության խաղաղությունը, մաքրությունը և մտածված միջավայրը դառնում են կյանքի ներդաշնակ շարունակություն։Այստեղ ամեն բան ստեղծված է նրա համար, որպեսզի կարողանաս լիարժեք ապրել՝ ընտանիքով, խաղաղությամբ և վստահությամբ։Թաղամասի կառուցվածքն ու ենթակառուցվածքները ապահովում են ոչ միայն հարմար կյանք, այլև այն զգացումը, որ վերջապես այնտեղ ես, որտեղ քեզ լավ ես զգում։

Բացօթյա սպորտային ենթակառուցվածք

Ինչու՞ «Անահիտ» թաղամասը

Մենք ձգտում ենք ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր ընտանիք կզգա իրեն հարմարավետ, ապահով և լիարժեք։

Թվային հարմարավետություն և վերահսկողություն

Բակեր՝ առանց ավտոմեքենաների

Զրուցարաններ ՝ հարևանների շփման և հանգստի համար

Փակ և պաշտպանված տարածք

Խնամքով ձևավորված լանդշաֆտային դիզայն

Սպորտային զոնա և խաղահրապարակներ

Գեղեցիկ տեսարաններ դեպի Արագած, Արա և Արարատ լեռներ

Ստորգետնյա ավտոկայանատեղի՝ բոլոր բնակիչների և հյուրերի համար

Տեղային ենթակառուցվածքներ

Քաղաքապետարան
Սրճարան, ռեստորան
Բանկեր
Մանկապարտեզներ
Փոստ
Խանութներ, առևտրի կենտրոններ
Արվեստի դպրոց
Բժշկական հաստատություն
Դպրոցներ
Սպորտ դպրոց
Անձնագրային գրասենյակ
Ոստիկանություն

Տարածքում նախատեսված է

Բջջային կապի սպասարկման սրահներ

Խաղահրապարակներ

Զրուցարաններ / հանգստի գոտիներ

Հիպերմարկետ

Բանկ

Կինոթատրոն

Մարզասրահ, սպա կենտրոն

Դպրոցներ

Կոնցեպտ-խանութ

Գեղեցկության սրահ

Ատամնաբուժարան

Վաճառք

Item Image

Տների տեղաբաշխում

Շենքերում նախագծված է 700 բնակարան՝ առավելագույնս ֆունկցիոնալ և հարմարավետ պլանավորումներով, մակերեսով՝ 50քմ -ից մինչև 100 քմ։
Համալիրի տարածքում ստեղծված են իդեալական պայմաններ՝ մայրաքաղաքային աղմուկից դուրս ներդաշնակություն գտնելու, սպորտով զբաղվելու և առողջ ապրելակերպը խթանելու համար։

+374 95 271 571

Երկուշաբթի–Շաբաթ՝ 10:00–19:00